Արմավիր
 
Հայաստանի առաջին մայրաքաղաք Արմավիրը մ. թ. ա. 1032 թ-ին կառուցել է Հայկյանների Այրարատյան թագավորության հիմնադիր Արամայիսը: Ավերակները Երասխ գետի ձախ ափին են՝ ներկայիս Արմավիրի մարզի Հայկավան, Արմավիր և Ջրաշեն գյուղերի բարձունքների վրա: Վանի թագավորության (մ. թ. ա. IX–VII դարեր) արքա Արգիշտի Ա-ն մ. թ. ա. մոտ 776 թ-ին Արմավիրի հարևանությամբ կառուցել է Արգիշտիխինիլի քաղաքը, որը վերածվել է տերության հյուսիսային շրջանների վարչական կենտրոնի և ռազմական հենակետի: Արգիշտիխինիլին, սերտաճելով Արմավիրին, մ. թ. ա. IV–III դարերում դարձել է Երվանդունիների թագավորության մայրաքաղաքը՝ պահպանելով Արմավիր անունը: Քաղաքը նաև պետության հեթանոսական պաշտամունքային գլխավոր կենտրոնն էր՝ քրմապետի նստավայրը:
Արքունիքը Երվանդաշատ տեղափոխվելուց հետո Արմավիրը կորցրել է իր նշանակությունը և մատենագրության մեջ արդեն հիշատակվել է որպես «լքված մայրաքաղաք»: Այն իր գոյությունը պահպանել է մինչև V դարը, որից հետո այլևս իբրև քաղաք չի հիշատակվել: Հայ մատենագիրներից բացի՝ Արմավիրը հիշատակել է նաև հույն գիտնական Կլավդիոս Պտղոմեոսը (90–160 թթ.):
1839 թ-ին Հյուսիսային Կովկասում՝ Կուբան գետի ձախ ափին, չերքեզահայերի հիմնադրած գյուղը 1848 թ-ին կոչվել է Արմավիր (այժմ՝ քաղաք՝ ՌԴ Կրասնոդարի երկրամասում): 
Երվանդաշատ
 
Երվանդաշատը (կոչվել է նաև Երևանդաշատ, Մարմետ) Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքն է. հաջորդել է Արմավիրին: Հիմնադրել է Երվանդ Դ Վերջին (մ. թ. ա. 220–201 թթ.) թագավորը Երասխ գետի ձախ ափին՝ Ախուրյանի հետ միախառնման տեղում: Ավերակները հայտնաբերվել են այժմյան Արմավիր մարզկենտրոնից հարավ-արևմուտք՝ Բագարան և Երվանդաշատ գյուղերի միջակայքում: Երվանդաշատի վերաբերյալ արժեքավոր տեղեկություններ է հաղորդում Մովսես Խորենացին: 
Մ. թ. ա. 189 թ-ին Արտաշես Ա-ն Մեծ Հայքում իրեն թագավոր հռչակելուց հետո հիմնադրել է երկրի նոր՝ Արտաշատ մայրաքաղաքը:
Երվանդաշատը 360-ական թվականներին կործանել են Պարսից Շապուհ II արքայի զորքերը: 
Բագարան
 
Բագարանն Այրարատ նահանգի Արշարունիք գավառի հյուսիսարևելյան ծայրում էր՝ Ախուրյան գետի աջ ափին (այժմ՝ Թուրքիայում): Մովսես Խորենացու վկայությամբ՝ Բագարանը մ. թ. ա. II դարի սկզբին կառուցել է Երվանդունիների թագավորական տոհմի վերջին ներկայացուցիչ Երվանդ Դ-ն: Բագարանում էր Հայաստանի հեթանոսական տաճարների գլխավոր համալիրը, որի մերձակայքում էր «Ծննդոց» կոչվող արհեստական անտառը: Այնուհետև քաղաքը կորցրել է իր նախկին քաղաքական և հասարակական նշանակությունը:
IX դարում Աշոտ Բագրատունի Մսակերը գնել է Կամսարականների տիրույթները և Բագարանը դարձրել նախարարական ոստան: IX դարի վերջերին Բագարանը Բագրատունիների նորաստեղծ պետության մայրաքաղաքն էր: Այստեղ էր Բագրատունիների տոհմական գերեզմանատունը, որտեղ թաղված է արքայատոհմի հիմնադիր Աշոտ Ա Մեծ արքան (885–890 թթ.): Անիի Բագրատունյաց թագավորության վերացումից (1045 թ.) հետո Բագարանն անկում է ապրել: 1394 թ-ին քաղաքն ավերել են Լենկթեմուրի հրոսակները:
1918–20 թթ-ին Բագարանի սակավաթիվ հայերը գաղթել և բնակություն են հաստատել Արաքսի ձախ ափին, հիմնականում՝ ներկայիս Արմավիրի մարզի Բագարան գյուղում:

 

Հայկական տերության տարածքը, բնույթը, բնակչությունը

 

Տիգրան Մեծի նվաճումների հետևանքով Առաջավոր Ասիայում ստեղծվեց աշխարհակալ մի նոր տերություն: Այն տարածվում էր Եգիպտոսից մինչև Կովկասյան լեռներ և Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով: Նրա գերիշխանությունն էին ընդունում մինչև Միջին Ասիա և Հնդկաստան ընկած երկրներն ու ցեղերը: Այդ տերության մեջ էին մտնում Աղվանքը, Վիրքը, Ատրպատականը, Ադիաբենեն, Օսրոենեն, Կոմագենեն, Ասորիքը, Փյունիկիան, Դաշտային Կիլիկիան և այլ երկրներ: Տիգրան Մեծի գերիշխանությունն ընդունում էին մի շարք այլ թագավորություններ՝ Պարթևստանը, Հրեաստանը, Անդրկասպյան սկյութներն ու Պարսից ծոցի արաբական ցեղերը: Ինչպես հույն պատմիչն է հավաստում, Տիգրան Բ-ի տերության մեջ խոսում էին 15-ից ավելի լեզուներով:

Տիգրան Մեծի տերությունը հելլենիստական պետություն էր՝ հիշեցնելով Ալեքսանդր Մակեդոնացու և Սելևկյանների տերությունները: Հայկական տերությունը բազմազգ և զարգացման ամենատարբեր աստիճանների վրա գտնվող երկրների մի ամբողջություն էր: Բնականաբար, տերության միջուկը կազմում էր Մեծ Հայքը, որտեղ բնակվում էր հայ ժողովրդի հիմնական զանգվածը, և որտեղ գտնվում էին տերության քաղաքական ու տնտեսական նշանավոր կենտրոնները:

Տերության տնտեսապես ամենազարգացած շրջանը Ասորիքն էր՝ իր աշխարհահռչակ Անտիոք մայրաքաղաքով: Միջազգային տարանցիկ առևտրի կարևոր կենտրոններ էին Փյունիկիայի վաճառաշահ Տյուրոս, Բիբլոս, Բեյրութ, Սիդոն քաղաքները: Հարուստ ու հռչակավոր էին նաև Դաշտային Կիլիկիայի Տարսոն, Ադանա և այլ քաղաքները: Ասորիքի կառավարչապետ նշանակվեց Տիգրան Բ-ի մերձավոր զինակից Բագարատը, որի նստավայրը Անտիոքն էր: Երկրագործության և արհեստագործության նշանավոր կենտրոն էր Հյուսիսային Միջագետքը, որի կառավարիչն էր Տիգրան Բ-ի կրտսեր եղբայր Գուրասը (իմացի՛ր Գոռ): Վերջինիս նստավայրն էր Մծբինը: Թվարկված երկրները Հայկական տերության կազմում ունեին տարբեր կարգավիճակներ: Տիգրան Մեծը գրավված երկրների մի մասը վերածեց ենթակա թագավորությունների: Սիրիայի թագավորությունը ևս չվերացվեց: Տիգրանը միաժամանակ իրեն հռչակեց Սիրիայի թագավոր: Մյուս երկրները վերածվեցին նահանգների, որոնք կառավարում էին արքայից արքայի կողմից նշանակված փոխարքաները կամ կուսակալները:

Նվաճված երկրները պարտավոր էին հարկ վճարել և զորք տրամադրել: Զորք էին տրամադրում նաև Հայաստանի քաղաքական ազդեցության ոլորտում գտնվող վասալ թագավորները և հպատակ ցեղերը:

Այսպիսով, Տիգրան Բ-ն դարձավ Առաջավոր Ասիայի մեծագույն մասի տիրակալը: Հայոց տերության մեջ անմիջականորեն մտնող և նրա քաղաքական ազդեցության ու գերիշխանության ներքո գտնվող տարածքը կազմում էր շուրջ 3 մլն քառ. կմ, որը գերազանցում էր Մեծ Հայքի տարածքը տասն անգամ:

Արտավազդ Բ
Ծննդյան թվականն անհայտ է:
Մ. թ. ա. 31 թ.
 
Դիմանկարը` ըստ դրամի
Հայոց Արտավազդ Բ թագավորը գահակալել է մ. թ. ա. 55–34 թթ-ին: 
Նա հմուտ դիվանագետ էր, ռազմական գործիչ, օտար լեզուների գիտակ:
 
Արտավազդ Բ-ն հոր՝ Տիգրան Բ Մեծի կառավարման վերջին տարիներին եղել է նրա գահակիցը: Թագավորել է միջազգային անբարենպաստ իրադրության՝ Հռոմի և Պարթևստանի միջև սրված հակամարտության պայմաններում: Այդուհանդերձ, կարողացել է պահպանել Հայաստանի անկախությունը: Միջագետք արշավող հռոմեացի զորավար Մարկոս Կրասոսին չի տրամադրել 1600-անոց հայկական հեծելազորը և դրանով նպաստել է Խառան քաղաքի մոտ վճռական ճակատամարտում (մ. թ. ա. 53 թ.) պարթևական բանակի հաղթանակին: 53 թ-ի հունիսին Արտաշատում հայտարարել է իր բարեկամությունը պարթևներին, սակայն չի խզել դաշնակցային հարաբերությունները Հռոմի հետ:
Մ. թ. ա. 51–50 և 40–38 թթ-ին պարթևների` հռոմեական տիրապետության տակ գտնվող Սիրիա (Ասորիք), Փյունիկիա և Փոքր Ասիա ներխուժման ժամանակ պահպանել է չեզոքություն: Արտավազդի դաշնակից Պարթևաց արքա Որոդեսի սպանությունից (մ. թ. ա. 37 թ.) հետո նոր արքա Հրահատ IV-ը հակահայկական դաշինք է կնքել Ատրպատականի թագավորի հետ, և Արտավազդ Բ-ն հարկադրաբար անցել է Հռոմի կողմը: 36 թ-ին, երբ հռոմեական զորավար Մարկոս Անտոնիոսը Հայաստանի տարածքով արշավել է Ատրպատական, Արտավազդ Բ-ն խոստացել է օգնել նրան, սակայն, բախվելով նրա անխոհեմ ռազմավարությանը, գրավել է չեզոք դիրք: Պարտվելով Ատրպատականում՝ Անտոնիոսն իր արշավանքի ձախողման համար մեղադրել է Արտավազդ Բ-ին և քանիցս փորձել խաբեությամբ ձերբակալել նրան: 34 թ-ին Անտոնիոսը ներխուժել է Հայաստան: Արտավազդ Բ-ն փորձել է հաշտվել նրա հետ, սակայն Արտաշատի մոտ բանակցության ժամանակ գերվել և տարվել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքը: 31 թ-ին գլխատվել է Անտոնիոսի և Եգիպտոսի թագուհի Կլեոպատրա VII-ի հրամանով:
Արտավազդ Բ-ն գրել է ողբերգություններ, ճառեր, պատմական երկեր (հունարեն), որոնց մի մասին ծանոթ է եղել հույն գրող Պլուտարքոսը: Նրա պատկերով հատվել է դրամ: 
Հայաստանի թատերական գործիչների միությունը Արտավազդ Բ-ի անունով սահմանել է «Արտավազդ» մրցանակը

Մասնատված Իտալիան

 

Ջուզեպե Գալիբարդին ազատագրական պայքարի հայտնի գործիչ էր Իտալիաից։ Նա իր վարքագծով ցույց է տվել որ հեղափոխությունների պարտությունը երբեք չի կարող ընկճել նրան։ Գարիբալդին ոչ միայն իտալացիների, այլ բոլոր ճնշված ժողովուրդների համար հերոս էր համարվում։ Հայ գրողներից Գարիբալդիին մեծարել և գովեստի խոսք են հայտնել Միքայել Նալբանդյանը, Ավետիք Իսահակյանը և այլք:                                     

                                        Գերմանյայի օրինակով Իտալիան  ևս Վիեննայի վեհաժողովից հետո միասնություն չստացավ։ Երկրի հիմնական մասը գտնվում էր Ավստրիայի տիրապետության տակ, իսկ մյուս մասում իտալիկների կողմից ստեղծված փոքր իշխանությունները։ Ավստրիան հարկային ծանր քաղաքականություն էր վարում հյուսիսային և արևմտյան Իտալիայի վրա, իսկ իտալական անկախ հողերը շուտով պետք է զավթվեին Ֆրանսիայի և Ավստրիայի կողմից։ Այս իրավիճակը չէր կարող դուր գալ իտալացիներին և երկրի պարագլուխները պատրաստվեցին հեղափոխություն կատարելու։ Հեղափոխական ամբոխը շուտով շրջափակեց իտալական մի շարք քաղաքներ, որոնք թալանվում էին ավստրիացիների կողմից։ Հեղափոխության գլուխ կանգնած էր Ջուզեպպե Գարիբալդին, որը իր ողջ կյանքը նվիրեց Իտալիայի վերամիավորմանը և անկախացմանը։

 

Իտալիայի հեղափոխության արդյունքները

 

 

Հեղափոխության արդյունքում Իտալիայի որոշ շրջաններ ստանում են ինքնավարություն, սակայն սա չէր բավարարում Իտալիայի պահանջները։ Ժողովուրդը ազատատենչ էր և ձգտում էր ավելիին։ 1833 թվականին Գարիբալդին հիմնում է « Երիտասարդ Իտալիա » կազմակերպությունը, որը կարճ ժամանակահատվածում ձեռք է բերում մի շարք համախոհներ։ Այս կազմակերպությանը 1834 թվականին հաջողվում է ազատագրել հարավարևմտյան Իտալիան։ 1836 թվականին բռնկվում է հերթական հեղափոխությունը Իտալիայում, որը ողբերգական ավարտ է ունենում իտալացիների համար։ Ավստրիայի կայսր Ֆրանց Յոզեֆ I-ը հրամայում է կրակ բացել հեղափոխականների վրա, որոնց թվում կային նաև մանկահասակ երեխաներ և կանայք։ Հրամայվում է մահապատժի ենթարկել հեղափոխության պարագլուխներին, այդ թվում նայ Ջ. Գարիբալդիին։ Սակայն Գարիբալդիին հաջողվում է փախչել և ապաստան գտնել Ֆրանսիայում։ Իտալիայիհեղափոխության ճնշման գործում մեծ ներդրում ուներ նաև Ռուսաստանը, որը օգտություն էր անընդհատ ուղարկում Ավստրիային։ Ֆրանց Յոզեֆ I-ի այդ քայլը հետագայում որդեգրում է նաև ռուսական ցար Նիկոլայ II-ը։ Իտալիայի հեղափոխությունը ավարտվում է պարտությամբ և երկրին հաջողվում է վերամիավորվել միայն 1871 թվականին։

Իրանում և որոշ հարևան երկրներում ամանորը նշում են մարտի 21-ին` տոնը կոչելով Նովրուզ: Սա հնագույն, դեռևս հեթանոսական ժամանակներից սկզբնավորված տոն է, որը խորհրդանշում է գարնան գալուստը և բնության զարթոնքը: Նովրուզից առաջ մարդիկ մանրակրկիտ մաքրում են իրենց տունը և բնակավայրը` համարելով, որ աղբից ու կեղտից ազատվելով` ամեն վատ բան հին տարում կթողնեն: Բացի այդ, նախատոնական օրերին նոր հագուստ և կոշիկ են գնում, նաև` քաղցրեղեն ու չրեղեն: Նովրուզին սեղանը զարդարում են ծլեցրած ցորենով, գունավորած ձվերով, ձուկ են մատուցում: Ըստ ավանդույթի` նովրուզին սեղանին 7 մթերք պետք է լինի, որոնք սկսվում են պարսկական «սին» տառից. սազբեխ (ծլեցրած ցորեն), սամանու(ծլեցրած ցորենով պուդինգ), սիբ (խնձոր), սենջեդ (լոտոսի չորացրած ծաղիկ), սիր (սխտոր), սոմակ (կարմիր գույնի հատապտուղ), սերկեխ (քացախ): Նովրուզը համարվում է ընտանեկան տոն: Այդ օրն ընտանիքով հավաքվում են սեղանի շուրջը, աղոթում, Ղուրան կարդում, այնուհետև տան ավագը նվերներ է տալիս փոքրերին: Ընդունված է, որ հաջորդող օրերին մարդիկ այցելեն միմյանց, մոռանան իրար մեջ եղած վիրավորանքներն ու վեճերը: Սովորաբար առաջինը այցելություն են կատարում տարիքով փոքրերը, այնուհետև հաջորդում է պատասխան այցը:          

                          

  Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը կնքվել է Խորհրդային Ռուսաստանի և մյուս կողմից՝ Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Բուլղարիայի ու Թուրքիայի միջև, 1918 թ. մարտի 3-ին, Բրեստ-Լիտովսկում: Խորհրդային կողմից պայմանագիրը ստորագրել են Գ. Սոկոլնիկովը (պատվիրակության նախագահ), Գ. Չիչերինը, Լ. Կարախանը, Գ. Պետրովսկին, մյուս կողմից՝ Ռ. Կյուլմանը, Մ. Հոֆմանը (Գերմանիա), Չեռնին (Ավստրո-Հունգարիա), Ա. Տոշևը (Բուլղարիա), Ի. Հաքքը փաշան (Թուրքիա):

Պայմանագրի ստորագրմանը նախորդել են 3 փուլով տարված բանակցությունները. 1917 թ. դեկտեմբերի 9 (22)-ից մինչև 15 (28)-ը, 1917 թ. դեկտեմբերի 27 (1918 թ. հունվարի 9)-ից 1918 թ. հունվարի 29 (փետրվարի 10)-ը, 1918 թ. մարտի 1-ից 3-ը:Հայկական հարցը դրվել է բանակցությունների բոլոր փուլերում, ինչպես լիագումար նիստերում, այնպես էլ ռուս-գերմանա-ավստրո-հունգարական և ռուս-թուրքական քաղաքական հանձնաժողովներում:                                                                                      

Խորհրդային կողմը որպես պայման ներկայացրել է հետևյալ սկզբունքները. թույլ չտալ պատերազմի ժամանակ զավթած տարածքների բռնի միացում, զորքերի դուրսբերում, վերականգնել պատերազմի ընթացքում իրենց քաղաքական ինքնուրույնությունը կորցրած ժողովուրդների իրավունքները, մինչև պատերազմը քաղաքական ինքնուրույնություն չունեցող ազգային խմբավորումներին տալ հանրաքվեի միջոցով իր հետագա ճակատագիրը տնօրինելու երաշխիք, որը հնարավորություններ էր ստեղծում Հաշտության դեկրետի, Ռուսաստանի ժողովուրդների իրավունքների դեկլարացիայի, Արևելքի մահմեդական աշխատավորներին ուղղված ՌԽՖՍՀ ժողկոմխորհի դիմումի հռչակած պարտավորությունների ոգով Հայաստանի հարցը լուծելու համար: Սակայն խորհրդային առաջարկները մերժվել են Գերմանիայի և նրա դաշնակիցների կողմից: 1917 թ. դեկտեմբերի 14 (27)-ին խորհրդային պատվիրակությունը քննարկման է ներկայացրել ապագա պայմանագրի 1-ին հոդվածի հետևյալ նախագիծը. Ռուսաստանը դուրս է բերում զորքերը Ավստրո-Հունգարիայի, Թուրքիայի և Իրանի իր գրաված տարածքներից, իսկ Քառյակ դաշինքի երկրները՝ Լեհաստանից, Լիտվայից, Կուռլանդիայից և Ռուսաստանի շրջաններից: Խորհրդային նախագծում նախատեսվում էր այդ տարածքների բնակիչներին տալ հնարավորություն մոտակա և որոշակի ժամկետում վճռել այս կամ այն պետության հետ միավորվելու կամ ինքնուրույն պետություն ստեղծելու հարցը: Այս առաջարկը ևս չի ընդունվել: Քառյակ դաշինքի ներկայացրած նախագծում ճանաչվում էր Լեհաստանի, Լիտվայի,Կուռլանդիայի և Էստլանդիայի ու Լիֆլանդիայի մի մասի ժողովուրդների ինքնուրույնությունը և Ռուսաստանի Ֆեդերացիայից նրանց դուրս գալը, սակայն Հայաստանի մասին ոչինչ չէր ասվում: Շարունակվող բանակցությունների ընթացքում խորհրդային կողմին ներկայացվել են ավելի խիստ պահանջներ, որոնք նորից անտեսում էին Արևմտյան Հայաստանի մասին խորհրդային առաջարկները: Գերմանական ներկայացուցիչը նույնիսկ պահանջել է հանել Հայկական հարցը հանձնաժողովի աշխատանքներից, որի դեմ, սակայն, բողոքարկել է խորհրդային պատվիրակությունը՝ հայտարարելով, թե ինքը չի կարող անտարբեր լինել Լեհաստանի, Լիտվայի, Լատվիայի, Կուռլանդիայի և Հայաստանի ճակատագրի հանդեպ, և որ թուրքական կողմի հետ բանակցությունների ժամանակ «Հայկական հարցը խաղում է կարևոր դեր»: Խորհրդային պատվիրակությունը հայտարարել է նաև, որ Արևմտյան Հայաստանի նկատմամբ առաջադրում է նույն սկզբունքը, ինչ և պատերազմից տուժած ռուսական պետության տարածքների նկատմամբ, այն է՝ քաղաքական ինքնուրույնության վերականգնումը

 

1918 թ. փետրվարի 21-ին, Ռուսաստանի վրա գերմանական. զորքերի նոր հարձակման պայմաններում, ավելի խիստ պահանջներ ներկայացվեցին, որով Ռուսաստանը, մասնավորապես, պետք է նպաստեր «առավելագույն շտապ» Թուրքիային վերադարձնել նրա «անատոլիական նահանգները», այսինքն՝ Արևմտյան Հայաստանի տարածքները: Այնուհետև Գերմանիան Ռուսաստանից լրացուցիչ պահանջեց դուրս բերել զորքերը Արևելյան Հայաստանի, Կարսի և Արդահանի շրջաններից և Բաթումից, որը փաստորեն նշանակում էր Թուրքիայի կողմից այդ շրջանների զավթում: Գերմանական զորքերի շարունակվող հարձակման, Ռուսաստանի տնտեսական ծանր վիճակի պայմաններում խորհրդային կառավարությունը, ձգտելով ամեն կերպ պահել իր իշխանությունը, ընդունեց Քառյակ դաշինքի բոլոր պայմանները և մարտի 3-ին ստորագրեց պայմանագիրը

 

Բրեստի հաշտության 4-րդ հոդվածով և ոուս-թուրքական լրացուցիչ պայմանագրով Թուրքիային էին անցնում Արևմտյան Հայաստանը և Կարսի ու Արդահանի մարզերը: Ռուսաստանը պարտավորվում էր զորքերն անհապաղ դուրս բերել Արդահանի, Կարսի, Բաթումի մարզերից (դրանցում ստեղծվելիք «նոր կարգը» տեղական բնակչությանը պետք է համապատասխանեցներ հարևան պետությունների՝ մասնավորապես Թուրքիայի հետ), ցրել հայկական կամավոր ջոկատները. Կովկասում պահել միայն մեկ դիվիզիա (հակառակ դրան Թուրքիան իրավունք ուներ պատերազմական վիճակի մեջ պահել իր բանակը), ճանաչել 1877 թ. սահմանները

 

Պայմանագրի ստորագրման ժամանակ խորհրդային պատվիրակությունը բողոք հայտնեց Գերմանիայի կողմից Կարսի, Արդահանի և Բաթումի շրջանները «Թուրքիայի օգտին» զավթելու կապակցությամբ՝ դրանք գնահատելով որպես Ռուսաստանի կարևոր ռազմավարական կետերի «բռնի զավթում»: 1918 թ. սեպտեմբերի 20-ի ու հոկտեմբերի 10-ի Գերմանիային և Թուրքիային ուղղված նոտաներում խորհրդային կառավարությունը վճռական բողոք հայտնեց Կովկասում թուրքերի կողմից Բրեստի հաշտության պայմանների խախտման, հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ոտնահարման, գրավված շրջաններում հայ բնակչության նկատմամբ բռնությունների կիրառման դեմ՝ պահանջելով Հայաստանը մաքրել թուրքական զորքերից և անցկացնել ազատ հանրաքվե գաղթականների մասնակցությամբ: Ավելին, չնայած ռուս-թուրքական լրացուցիչ պայմանագրի,  խորհրդային կառավարությունը 1918 թ. մարտի 16-ին պնդեց, որ «հայ հեղափոխական կազմակերպությունները իրավունք ունենան ազատորեն կազմավորել հայկական կամավորական ջոկատներ», իսկ տեղերում խորհրդային մարմիններին հրահանգ տրվեց չարգելել այդ ջոկատներին Հայաստան շարժվելիս, քանի որ նրանց նպատակն է պաշտպանել իրենց հայրենիքը թուրք-գերմանական բռնությունից: 1918 թ. նոյեմբերի 13-ին խորհրդային կառավարությունը չեղյալ հայտարարեց Բրեստի հաշտությունը, անվավեր ճանաչվեցին տարածքային բոլոր զիջումները: Թուրքիայի հետ Բրեստի հաշտությունը չեղյալ էր համարվել ղեռևս սեպտեմբերի 20-ի նոտայով: Ռուսաստանից անջատված շրջանների բնակիչները պետք է իրենք վճռեին իրենց ճակատագիրը: Մինչև 1921 թ. ռուս-թուրքական Մոսկվայի պայմանագիրը ՌԽՖՍՀ կառավարությունը Անդրկովկասում օրինական էր համարում 1914 թ. սահմանները:

 

 

                                                                                                                        Զեյթուն                                                                                                    Զեյթունը          գտնվում է Կիլիկյայի հյուսիսարևելյան մասում։ Այս լեռնային անառիկ շրջանը շատ բանով նման է Արևմտյան Հայաստանի Սասունին։ Զեյթունը մի լեռնային աշխարհ է, որը մտնում է Տավրոսի սիստեմի մեջ։ Երկիրը կտրտված է բազմաթիվ ձորերով ու կիրճերով։ Երբ Կիլիկյան հայկական թագավորությունը կորցրեց իր անկախությունը, ապա հայերի մի զգալի մասը այստեղ ապաստանեցին և վարում էին կիսաանկախ վիճակ։                                                                                            Ընդհանրապես կարծում են, որ «զեյթուն» բառը առաջ է եկել նրանից, որ Կիլիկիայի այդ մասում շատ ձիթենիներ կան և երկիրը ևս կոչվել է «Զեյթուն», որ թուրքերեն է։ Բայց այդ կարող էր տեղի ունենալ թուրքերի տիրապետությունից հետո։ Ղեվոնդ լիշանը հավանական չի համարում այդ բացատրությունը, որովհետև, նկատում է նա, որ ձեռագրերի մեջ ասված է «Զեթուն» և ոչ թե «Զեյթուն»: Այսպիսի փոփոխություններ աշխարհագրական անունների միջև հաճախ է պատահում։ Թուրքերը փոխ առնելով հայկական անունները կամ աղճատել են, կամ տվել թուրքական նշանակություն։

Ինչ վերաբերում է երկրին, Ղ. Ալիշանը գտնում է, որ Զեյթունը, իբրև մի ինքնուրույն երկիր սկսել է կազմակերպվել Ռուբինյան կամ Սիսվանյան թագավորության անկումից հետո, երբ որոշ հայ իշխաններ շարունակեցին իրենց անկախությունը պահել լեռնային անառիկ տեղերում։ Այդ առթիվ Ալիշանը առաջ է բերում 1473 թվականին գրված մի հիշատակագիր, որի մեջ ասված է, թե հայոց մեծ զորավար Հեթումի կին Զարմանուհին իր ամուսնու դավաճանական սպանությունից հետո, պատերազմիկ մի խմբի գլուխ անցած քաշվել է լեռները, գնացել է Զեյթուն, տիրել է Կապան բերդին։

Այդ հիշատակարանը առաջ բերելով, Ալիշանը կամենում էր մի կապ գտնել Զեյթուն և Զարմանուհի անունների մեջ և նրան համարել Զեյթունի անկախության հիմնադիրը։

Տարագրումից առաջ Զեյթունի գավառի հայերի թիվը հասնում էր 20 հազարի։ Զեյթունցիների հայրենիքը չնայած լեռնոտ էր և երկրագործությանը քիչ նպաստավոր, բայց ժիր ու աշխատասեր զեյթունցիները իրենց դարատափերի վրա զբաղվում էին երկրագործությամբ, ինչպես նաև խաղողի և ձիթենիների մշակումով։

Զեյթունում կան շատ նվիրական վայրեր, բերդեր ու վանքեր, որոնք կիսավեր վիճակում մնում են լուռ վկա հայ կյանքի։ Զեյթունի մոտ է ս.Աստվածածնի վանքը, Մարմշել բերդը, որը պատկանել է Գոռ Վասիլին։ Նշանավոր են և գյուղերը իրենց անցյալով ու հնություններով։ Այսպես, Ֆռնուզը իր վանքով, Կիկսոն է աքսորվել Հովհ. Ոսկեբերանը։ Կիկսոնի և Ֆռնուզի միջև է գտնվում Ստեփանոս Ուլնիցու վանքը։

Ներկայում Զեյթունը գյուղ է Սյուլեյմանլը անվանումով գտնվում է Մարաշ քաղաքի շրջակայքում։

Բագրատունյաց թագավորության առաջացումը

1.Ովքեր են Բագրատունիները

Ըստ Խորենացու Բագրատունիները Հայկական լեռնաշխարհ են եկել դեռ Ք.Ա 4դարում և հաստատվել են հարաֆային նահանգներում, նրանք եկել են ներկայիս Իսրաելի տարածքից դա նշանակում է որ նրանք ունեն Հրեական ծագում, բայց ժամանակի ընթացքում Բագրատունիները ձուլվել են Հայերի հետ և Հայացել:Հետագայում Բագրատունիները շատ են հզորացել և Արտաշեսյան թագավորության ժամանակ Ք.Ա 2 դարում իրենց արժանի տեղն են զբաղեցրել Հայ նախարարական տոհմերի շարքում:Բագրատունիները արդեն Ա«րշակունիների ժամանակ առաջին դարից մինջև հինգերորդ դարը զբաղեցրել են թագադիր կամ թագակապ ասպեստ բարձր գործակալության կոչմանը,նրաք էին պատասխանատու նաև պալատական արարողություննեիր համար,ինչպես նաև Բագրատունիները ընդումում էին օտար երկրա դեսպաններին:

2.Երբ է առաջացել Բագրատունյաց թագավորությունը և բնութագրենք նրանց 

Ինչպես գիտենք Հայաստանը 8 դարի սկզբից գտնվում էր Արաբների տիրապետության տակ և 9 դարի վերջում Հայ ժողվրդին հաջողվեց թոթափել Արաբական տիրապետությունը և ձեռք բերել անկախություն:Հիմնադիր թագավորը եղել է Աշոտ առաջինը Շիրակի տեր Սմբատի որդին 885-890թ. 855թ օգոստոսի 26 Բագարան քաղաքում Գեվորք գառնեցին նրան օծեց հայոց թագավոր:Երկրորդ թագավորը եղել է Սմբատ առաջինը 890-914թ նրա օրոք 893թ Բյուզանդյայի հետ կնքել է բարեկամական պայմանագիր,894թ. նա պարտության մատնեց Ատրպատականի Սաջյան

Ափշինի զորքերին Դոխսի ճակատամարտում Արագածոտն գավառում,Սմբատ առաջինի դեմ Արաբներին հաջողվումէ հանել վասպուրականի արծրունիներին, պատճառը առեվտրական հարուստ քաղաքն էր Նախճավանն էր, որը Սմբատ առաջինը հանձնեց Սյունիքի Սահակ Սմբատ իշխաններին, պառակտումը այնքան խորացավ, որ Գագիկ արծունին որը իդեպ գործող թագավոր սմբատ առաջինի քրոջ որդին էր, դրանից հետո 908թ Գագի Արծունին նախ Արաբնեի կողմից ճանաչվեց Հայաստանի թագավոր ու Արաբնեիր հետ միասին պատերազմ սկսեցին Սմբատ առաջինի հետ, Սմբատ առաջինը օգնություն խնդրեց Բյուզանդյայից իսկ բյուզանդ կայսերը մեծաքանակ զորքով եկավ օգնության, բայց ճանապարին հանկարծամահ եղավ, իսկ նոր կայսրը հրաժարվեց օգնել Հայաստանին և իվերջո Սմբատ առաջինը Կապույտ բերդից դուրս եկավ և որոշեց բանաքցել Յուսուֆի հետ բայց Յուսուֆը նրան գլխատեց և 914թ մարմինը գամեց Դինի դարպասների վրա:

3.Աշոտ 2 երկաթ914-928

Նա Հայաստանը ազատագրեց Արաբներից, 921թ հաղփեց Սևանի ճակատամարտում Բեշիր Արաբ Զորավարին:922Թ նա Արաբնեի կողմից ճանաչվեց Շամշհա հայոց, թագավորների-թագավոր,իսկ Աբասը Կարսը դարցրեց մայրաքաղաք:

  

Հայաստանը 7 դարում

600-601թ մինչև 699 622թ թվին արաբ թերակղզում առաջացավ Արաբանկան խալիֆայություն,դրանից հետո Արաբները սկսեցին իրենց նվաճումները նախ և առաջ 637թ Յարմուգ գետի ափին հաղթեցին բյուզադանցիներին Հերակլ կայսրին իսկ հաջորդ տարի 638թ Արաբները Քադիսիա քաղաքի մոտ գլխովին ջաղջախեցին Սասանյան Պարսիկներին մինջ այտ 7 դարի սկզբում Հայաստանում տեղի ունեցան մի քանի իրադարցությւոններ, առաջին Հայերը պայքարում եին Սասանյան Պարսիկների դեմ հատկապես Տարոնում պարկիկների դեմ կռվում եր վահան մամիկոնյանը;Վրաց եկեղեցին ենթարկվում եր Հայ առաքելական եկեղեցուն սակայն 607-608թ անջատվեց Հայ առաքելական եկեղեցուց ու հարեց Բյուզանդական եկեղեցուն դառնալով քաղքեդոն, 614թ Պարսից արքա Խոսրով երկրորդը գողացավ երուսաղեմից Հիսուս Քրիստոսի խաչը ու տարավ Տիզբոն,615թ տեղի ունեցավ Տիզբոնի ժողովը որտեղ որոշվեց Սասանյան Պարսկաստանին ենթակա բոլոր քրիստոնեաները պետք է հետևեն Հայ առաքելական եկեղեցու դավանանքին, այդ ժողովի ժամանակ Հայոց կաթողիկոս ընտրվեց Կոմիտաս Մամիկոնյանը, և նա 618թ կառուցել է Սուրբ Ռիփսիմեյի տաճարը,631թ սեպտեմպերի 14 խաչը Տիզբոնից ետ վերադարցվեց Երուսղեմ ու փրկվեղ համայն աշխարհի քրստոնյաների պատիվը ի պատիվ Բյուզանդյայի կայսր Հելակրի և այդ օրը բոլոր քրիստյոնաները նշում են խաչվերաց տոնը այս պարսա-բյուզանդական կռիվների ժամանակ երկու Հայ գործիչներ որոշեցին միավորել Հայաստանը մեկը Վարազտ Տիրոց Բագրատունինե եր որին չհաջողվեց միավորեց Հայաստանը բայց Թիոդորս Ռշտունուն 639թ հաջողվեց միավորել Հայաստանը,այս իրադարցություններից հետո Հայաստանը սկսեց ենթարկվեց արաբական արշավանքներին, 640-641թ Արաբները առաջին անգամ մտան Հայաստամ և գրավեցին Դվինը ու 35000 Հայ գերի տարան:

 

Հայ Վրացական հարաբերությունները ազատագրական պայքարի պատմության մեջ

 

Առաջին փաստը Հայ-Վրացական ռազմական համագործաքցության հիշատակվում է դեռևվս Ք.Ա 4 դարում Գավգարելյալի ճակատամրտում, երկրորդ փաստը Հայ-Հռոմեական պատերազմի ժամանակ Ք.Ա. 69-66թ Տիգրան մեծի բանակում կռվել են մեծ թվով Վրացական գնդեր,երրորդ փաստ 5 դարում Հայ-Վրացական մեծ ռազմական համագրոծագություն է լինում Վրաստանի թագավոր Գորրասարի և Վահան Մամիկոնյանի միջև դրա վառ ապացույցնն է Ճարմանայի ճակատամարտը 482թ ի դեպ պատերազմը եղել է Պարսից ժորքի դեմ, չորորդ համագրոծաքցում ամենաերկարավետն է և ամեաարձյունավետը եղել է 11 դարի վերջից մինջև 13 դաիր վերջ Սելջուկ Թուրքերի և մոնղոլների դեմ  1113Թ Վրաց թագավոր Դաիթ շինարարը Լոռին ազատագրել է Սելջուկ Թուրքերին 1124թ նույն Դավիթ շինարարը ազատագրել է Անին, Վրաց թագավորներ Գյորգի եերորդի օրոք ևս ազատագրվել է Անին 1161-1174 հատկապես մեծ համագրոծագրություն է եղել Թամարա թագուհու օրոք առաջացավ Հայ-րացական հզոր դաշինք Սարգիս Զաքարյանի և նրա որդիներ Զաքարէ Զաքարյանի ու Իվանե Զաքարյանի օրոք 1196թ սկսած մինչև 1209թ Հայ Վրացական զորքերը մասնակցել են սելջուկ Թսուրքերի դեմ պատերազմում:

 

Մեծ հայքի Արձնիք նահանգում արեվմտյան Տիգրիսի ձախ ափին ֆարկուն գետին ափին, նփրկերտ նախկին քաղաքի տարացքում կարուցեց իր անունով մայաքաղաք (Ք.Ա 80-70թթ)պարիսպների բարձրությունը եղել է 25 մետր, այդ մասին վկայում է Հույն պատմիչ Ապիանոսը, քաղաքի մասին գրել է նաև Հույն պատմիչ Պլուտարքոսը ասում եր քաղաքում կաին բազմաթիվ տաճարներ նվիրվաց Հայոց աստվածներին որոնք լի էին բազմաթիվ հարստություններով,Հույն աշխարահագրագետ ստրաբոնը նաև պատմել է:Տիգրան մեծը ստեղծեց պատական կառավարման համակարգ:Կառավարիչն եր նշանակեց իր ենթակա տարացքներու մօրինակ զորավար Բագարատին նշանակեց ասորիքի փոխարքա,իր փոքր եղբորը գուրասին նշանակեց հյուսիսային միջագետքի փոխարքա,կիրառվում եին նաև դրամներ Հունական, Հռոմեական, Եգիպտական, Սելեվկյան, Պրթեվական ինչպես նաև Հայկական:Դրամների վարա եղել է Տիգրան մեծի նկարը իսկ մյուս կողմում զինանշան, արծիվ, կամ առյուծ իսկ բարցրաշժխար դրամների վրա աստվածների նկարներ:Առեվտուրը իրականացվել է քարավանների միջոցով:Տիգրան մեծը կառուցեց իր նշանավոր առեվտրական ջանապարհը կոչվում եր արքունի պողոտա:336թ տեղի ունեցավ արյունահեղ ճակատամարտ ցլի գլխի չակատամաիրտ անունով, որտեղ Վաչեն կտրեց Սանեսրի գլուխը, նույն թվականին Հայաստանը ենթարկվում է Սասանյանների հարձակմանը:Հայ երկու նախարարներ դավաճանում են և անցնում Պարսիկների կողմը, Բզդույաց նախարար Դատաբենը և Աղձնիքի բդեշ Բաքուրը, բայց հայերը հաղթում են թշնամուն դավաճաններնել պատժվում են սպանվում են:

 

Խոսրով երկրորդի որդի Տրդատ երրորդը 276թ Հռոմում հռչակվում է ըմշամարտի օլիմպիական խաղերի հաղթող նաև ապագա հայոց արգա Տրդատը փրկեց Հռոմի կայսրի պատիվը,դրանից հետո Տրդատըը մեծ զրոքվ  287թ գալիս է Հայաստան,և ազատագրում Հայաստանը Պարսիկներից, 297թ Հայ-Հռոմյական զորքերը  Բասեն գավառի Ոսխան գյուղի մոտ գլխովի ջախջաղում են Պարսից Ներսեց Սասանյանին, իսկ հաջորդ տարի կնքվում է Մծբինի 40 տարվա պայմանագիրը Հռոմի և Պառսկաստանի միջև, դրանից հետո 301թ Քրիստոնեցությունը ընդունվես որպես պատական կրոն և 303թ կառուցվեց Մայ Աթոռը:Տրդատ երրորդը եկեղեցուն նվիրեց գյուղերից կալվածքներ չորսական կտոր հող, նաև եկեղեցուն եր պատկանում ամբողջ երկրի բերքի 10%:Տրդադ երկրորդին հաջորդեց նրա վորդի Խոսրով երկրորդ Կոտակը, նա կառուցել է Դվին քախաքը և հիմնադրել Խոսրովի անտառը իր անունով:  

 

Արշակ երկրորդը որոշեց կարուցել Արշակավան քաղաքը Կորովիթ գավառում բայց այդ քաղաքը նախարարների զորքերը ոչնչացրեցին, ինչու, որովհետև Արշակը քաղաքը կառուցում եր ի հաշիվ Հայ նախարարների շինականների և Արշակավանը դառել եր հանցագործների, մարթասպանների, պառտքատերերի քաղաք, այն ժամանակ երբ որ արշակը գնացել եր վրաստան:Դրանից հետո Հայաստանը ընդգրկվում է պատերամի մեջ սկզբում Պարսիկների կողմից հետո Հռոմեացիների, Արշակ երկրորդը Մծբինում պարտության է հայտնում Հռոմեցիներին առանց Պարսիկների ոգնությամբ:Երբ Շապուհը իր մեծ բանակով գալիս է Մծբին և զարմանում Արշակի վրա, որ իր փոքրագույն բանակով ոչնչացրել էր Հռոմեկան լեգիոնը, և ի պատիվ դրան մեծ խնջույք կամակերպում Արշակի պատվին, խնջույքի պահին Շապուհ արքան ներս է հրավիրում իր գեղեցկադեմ աղջիկներին և Արշակին առաջարկում ասելով Հայոց արքա ընտրիր ապագա Հայոց թագուհուն, Արշակը պատասխանում է մեր կրոնը Քրիստոնեցությունը արքելում է բազմակնությունը, սա դուր չի գալիս Շապուհին և Շապուհը շաուռ է տալիս սեղանը և զայրացած դուրս է գալիս նրա հետեվից Հայող արքան է դուրս գալսի, ուղիղ 10 որպե հետո Շապուհի վրան է մտնում Փառանձեմի հայրը և ասում Հայոց արքա հենց նոր Շապուհըև ասեց որ դու վաղը արևի երես չես տեսնելու, ու Արշակը շտապ հեռանում է Մձբինից դրանից հետո Արշակը դաշինք է կնքում Հռոմի կայս Կոստյադոսի հետ ի վերչո պատերազմը ավարտում է 363թ որը սկսվել էր 358թ Հռոմի նոր կայսր Հովյանոսը ամոթալի պայմանագիր է կնքում Պարսիկների հետ ըստ որի Պարսիկները կարող եին հարձակվել ու գրավել հայաստանը Հռոմը երբեք նրանց չեր ոգնելու Հռոմեցի պատմից Ամմյամոսը մի բառվ կոչեց այդ պայմանագիրը ասելով ամոթ մեզ, դրանից հետո Պարսիկները նորից են հարձակվում Հայաստանի վրա Բայց Հայերը պարտության են մատնում նրանց նույն իսկ փրկում Հայոց արքայի պատիվը ազատելով նրանց ոսկորները և վերաթաղում Աղձնիքում: Պարսից արքանի խաբեությանբ կանչեց Արշակին և սպարապես Վասակին Արշակին ուղարկեց անհուշ բերթը իսկ վասակին մորթազեծ է անում և կախում Արշակի առաջ դրանից հետո պարսիկները գրավեցին Հայաստանը ու սպանեցին հաոց թագուհի Փառանփեմին այդ ժամանակ թագաժառանգ Պապը Հռոմի կայսր Վաղեսից օգնություն ստանալով վերադարցավ Հայաստան ազատագրեց ահյրենիքը ու դարձավ եմծ Հայքի թագավոր 370-374թ նրա սպարապետը դարձավ Մուշեղ Մամիկոնյանը քաջ Վասակ Մամիկոնյանի որդին ՙուշեղին հաջողվեց 370թ աթրպատականի մոտ հաղթել Մարսիկներին 371 Ձիրավի դաշտում նորից հաղթել Պարսիկներին 

և 372թ Գանձակի ճակատամարտում հաղթեց:Պապը շատ թուլացրեց հայոց եկեղեցուն վերացրեց տասանորց հարկը, կրճատեց հոգեվորականների թիվի նրանց ունեցած հողերը, կալվախքները փակեց կուսանոցները, արիանոցները սակայն մենք գիտենք, որ Պապը հռոմի կայսրի հրամանո խնջույքի ժամանակ սպանվեց:Սպանեցին հրա համր քանի որ Պապը հռոմի Կայսր Վաղեսից տարացքներ էր պահանջում: 

 

 

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

հունվար փոտրվար ամավա նախագծերը Հայց պատմություն առարկայից

պատմության լաբարատորյա

1.      

Որոշել նշված անուների կամ գործիչների մասնագիտությունները

Ալեքսանր Թամանյան-ՀԽՍՀ ժողովրդական ճարտարապետ, ՀԽՍՀ և ԽՍՀՄ Պետական մրցանակների դափնեկիր Ալեքսանդր Թամանյանը հայ նոր ճարտարապետության հիմնադիրն է: Նրա ստեղծագործությունը նոր ուղի է բացել հայ ճարտարապետության ավանդույթների զարգացման և նորի ստեղծման համար՝ սկզբնավորելով ճարտարապետական թամանյանական դպրոցը:

Նազարեթ Տաղավարյան- հայ հասարակական գործիչ, բնագետ, ման­կա­վարժ, բա­նա­սեր, խմբա­գիր, Օսմա­նյան խորհ­դար­նի ան­դամ, Ազ­գա­յին կենտ­րո­նա­կան վար­չու­թյան Քա­ղա­քա­կան ժո­ղո­վի ան­դամ, բժիշկ և գյուղատնտես։

Համազասպ Բաբաջանյան- Խորհրդային Միության զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոս ԽՍՀՄ-ի կողմից։

Առնո Բաբաջանյան-հայ կոմպոզիտոր և դաշնակահար, Խորհրդային Միության և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ։

Հրաչյա Ներսիսյան-կինոյի և թատրոնի հայ անվանի դերասան, երկրորդ աստիճանի ստալինյան մրցանակի դափնեկիր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ:

Օհան դուրյան-հայ մեծանուն դիրիժոր։

 

2.Ինչ ենք հասկանում ասելով հատևյալ անունները

Ագարակ-Սեփական կամ վարձակալած հողի վրա հիմնված գյուղատնտեսական տնտեսություն, ֆերմա:Կալվածատիրոջ անմիջական տրամադրության տակ գտնվող հողամաս: 

Դաստակերտ-Շենքերի ու նրանց հարակից հողատարածությունների ամբողջությունը գյուղական վայրերում, որպես որևէ տնտեսության կենտրոն: Կանաչապատվում են ՄՏԿ-ների դաստակերտները:
Ընդարձակ ու գեղեցիկ կառուցվածք՝ շենք ագարակում կամ անտառում: 

Հեղափոխություն- Հասարակական-քաղաքական կարգերի արմատական հեղաշրջում, որը լուծում է արտադրողական ուժերի և արտադրահարաբերությունների միջև ծագած ու հասունացած հակասությունները և հանգեցնում պետական իշխանության գրավմանը առաջավոր դասակարգի կողմից:

հազարապետ- Հազար զինվորից բաղկացած զորական միավորի պետ՝ հրամանատար:

 

3.Որոշել նշված տարեթվերին ինչ իրադարցություններ են եղել

ք.ա 2492 թ օգոստոսի 11 - Ըստ պատմահոր  Խոշաբ գետի ափին Բաբելոնի արքա Բելին, սպանեց հայկ Նահապետը, այսպես  հայկից ել ծագեց հայ ժողովուրդը ասելէ  Խորենացին:

1555 թ.մայիս 29 - ՕՍՄԱՆՅԱՆ ԵՎ ՍԵՖՅԱՆ ՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ ԱՄԱՍԻԱՅՈՒՄ

Ք.ա 68 թ սեպտեմբերի  22-Արածանի ճակատամարտը

Ք.Ա. 53 թ. մայիսի 6 - ԽԱՌԱՆԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ, ՀՌՈՄԵԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՋԱԽՋԱԽՈՒՄԸ ԵՎ ԿՐԱՍՈՍԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ 

Ք.ա 31 թ սեպտեմբերի 2- Եռապետերի և հատկապես Անտոնիոսի ու Օկտավիանոսի խիստ լարված հարաբերությունների հետևանքով Հռոմը ներքաշվում է հերթական քաղաքացիական պատերազմի մեջ և Անտոնիոսը լիակատար պարտություն է կրում:

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Պատմության լաբառատորիա

Ինչ են ասել օտար և հայ հեղինակները Տիգրան երկրորդի մասին

Հայ հեղինակ Մովսես խորենացի

Տիգրան թագավորը դեռևս չճանաչված հզրոր տիրակալ է,շատ ավելի մեծ արժեքներ ունի քան նրա ժամանակակից Միհրդատը,որով հիացած է պատմությունը,մանավանդ եթե նկատի ունենանք, որ միհրդատը փայլուն կերպով <<ինքնասպահության մղեց իր պետությանը>>,մինչ դեռ Տիգրանն իր ժողովրդի ապրելու իրավունքը ապահովեց հավերժության համար:

Օտար հեղինակ Ռընե Գրուսե Ֆրանսիացի արևելագետ

Ճշմարտության փնտրտուքը հեշտ չե, մանավանդ խորհրդանիշերով ապրող ժողովրդի համար:Հայերը կոգեկոչեն պարտված Վարդանը .որովհետև նա մեռավ իր երեխաների համր:ընդհակառակն մեծն տիգրանը հերոս էր որ շահեց ճակատամարտերը, բայց այն չի հիշում,որովհետև կռվեց սեփական փառքի համար:

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Պատմական  աշխարագրություն

Թեմա առաջին

Հայերի հայրենիքը

Հայերի հայրենիքը հայկական լեռնաշխարնե,որը գտնվում է Եվրասիա մայրցմաքի Ասի աշխարհամասի առաջավոր ասիայի հյուսիսյում

Հայկական լեռնաշխարի բարջր լեռնագագաթներն են

Արարատ կամ մեծ մասին-5165m

Սիփան-4434m

Հայաստանի հանրապետության ամաենաբարձր լեռնագագաթը-4096

Հայաստանի հանրապետության երկրորդ գագաթը կապուտ ջող-3906

Փոքր մասիս կամ սիս-3125

խոշոր լճերը

սեվանա լիճ կամ գեղամածով գեղամի անունով-բարձրությունը 1916

սեվանի մեջ թափվում են մոտ երեք տասնյակ գետեր

Վանա լիճ կամ Բզմյուննաց ծով-բարփրությունը 1720

Վանա լճում բազմանում է միյայն տառեխ ձուկը

ՈՒրմյո լիճ կամ կապուտո ծով

Ուրիշ լճերն են Փարվանա Նազիկ Արճակը ճովակ հյուսիսում

Լրացում հայկական լեռնաշխարի միակ գործող հրաբուխը-բարփրությունը 3300

Խոշոր գետերը

Արաքս-1072կմ

Եփրատ Տիգրիս Արագս Գայլ Հալիս Ճորոխ կուր թվարկածներից ամենաերկարը Եփրատ հայսաստանով հոսում է 500կմ միանալով տիգրիսին թափվում է Պարսից ծոց:արաքսը միանալով Կուր գետին թափվում է կասպից ծով:Արաքսը հայտնի է երաստ անունով Հայկի թոռան երաստի անունով:Գայլը Հալիսը և ճորոխը թափվում է սև ծով: 

Մեծ հայք

մեծ հայքը ունի 191 նահանգ ամենամեծ նահանգը վասպուրոկանը որը ուներ 37 նահանգ,կենտրոնական նահանգը Այրարատն է:

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Հայերի ծաքունաբանությունը

Հայերի ծագման վերաբերյալ նինչ տեսություններ կան

Առաջին տեսություն հեղինկ պատմահայր Մովսես Խորենացի հինգերորդ դար

Ըստ պատմահոր հայերը ծագել են Հայկ նահապետից հայտնի Է որ ք.ա 2492թ օգոստոսի 11 Խոշաբ գետի ափին Բաբելոնի արքա Բելին, այսպես հայկից ել ծագեց հայ ժողովուրդը ասելէ  Խորենացին

Երկրորդ տեսությունը քրիստոնեական տեսություն

Ըստ աստվածաշնչի Նոյի տապանը հանգրվանեց Արարատ լեռնա վրա,ջրհեղեղից հետո Նոյը իր երեք որդիների հետ Սենին, Քամին, Հաբեթի հետ իջավ Արարատից:Հայաստանում մնաց հաբեթը որը ունեցավ Թորգոմ անունով որդի:Թորգոմը Եփրատ գետի վերին ավազանում կառուցեց իր տունը, որը կոչեց թոգամատուն, թեգերեմա, այնուհետեվ Թորգոմից ծնվեց Հայկը

Երրորդ տասություն Հունական տեսություն

Ըստ հույների Յասոն անունով արգոնավորթը Հունաստանից գալիս է սև ծովի արևելյան ափերը ոսկեգեղմը տանելու, ոսկեգեղմը խորրդանշում է հարստություն և երչակություն, երբ որ ոսկեգեղմը արդեն վերցնում են նավաստիներից մեկը ասում է որ ես ձեր հետ չեմ վերադառնալու և իփր Արմենոսը եկել է Հայաստան և ստեղծել է առմենիա երկիրը:

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Թեմա երկրորդ

Հայկական քաղաքակրթությունները մինչև Ք.Ա

Ժամանակագրական աղյուսակ

Արատայի Թգավորություն

Հայասաի թագավորություն

Վանի արարատյան թագավորություն

Հայկազուն Երվանդունիների թագավորություն

Արտաշեսյան թագավորություն

Այս թագավորությունը ստեղժվել է Ք.Ա երրորդ հազարամյակում:             

Ըստ Շումեր-Աքքադյան արձանագրությու-նների Հայկական լեռնաշխարի տարածքում առաջացել է Արատայի թագավուրությունը

Որ հովանավոր աստվածը եղել է Հայկը Հայա աստծո որդին ըստ ավանդույթի Հայա աստծո ձեռքերից սկիզբ են առել տիեզերականերկու գետերը Եփրատն ու Տիգրիսը:

Այս թագավորությունը առաջացել է երրորդ հազարամյակի վերջում և գոյատեվել է երկրորդ հազարամյակ:

Այս թագավորության մայրաքաղաքը եղել է Եփրատ գետի ափին կարուցված Անի-Կամախան կամ Կամախու:

Թագավորներից հայտնի են եղել Հուգանան,Անիա արքան,Կարինան

և ուրիշներ:

Ք.Ա երկրորդ հազարամյակում գրվել են խեթական արձանագրություններ որտեղ կան բազմաթիվ փաստեր Հայասայի թագավորության մասին:Հայասայի թագավորության ժամանակ պաշտվել է

Տորք աստվածը ըստ Խորենացու Տորք աստծուն պաշտել են նաև Խեթերը, նրանք Տորքին անվանել են Տարքու:

 

Այս թագավորությունը առաջացել է Ք.Ա առաջին հազարամյակում

Կործանվել է Ք.Ա յոթերրոդ դարի վերջում:Այս թաքավորության հիմնադիր թաքավորը ըստ Ասորեստական արձանագրությունների

Եղել է Արամու ՈՒրարտացին 859-843

Նրան հաջրոդել է Լութիբիլը 843-835թ նրան ել հաջորդել է Սարդուրի առաջինը 835-825թ նա կառուցել է Վանի թագավորության մայրաքաղաք Տուշպա-Վանը ի պատիվ Տուշպեա աստվածուհու այս թագավորությունը հայտնի է երեք անուններով առաջին

Ուրարտու ,երկրորդ տեղացիները իրենք իրենց անվանել են Նայիրի-Բիյայնինի

Երրորդը աստվածաշնճում այս թագավորությունը կոչվել է արարատյան թագավորություն: Վանի թագավորությունը անչափ հզորացել է մենուայի և նրա որդի արգիշտի առաջւնի օրոգ իսկ թագավորությոան հզորության գագաթնակետն է հասցրել սարդուրի երկրորդը արգիշտի առաջինի որդի ով հայտնի է չորս ծավերի անունով այդ շովերնեն սև ծով կասպից ծոց պարսից ծով միջերկնական ծով թագավորության գլխավոր աստվածը եղել է խալդը բերքի ու բարիքի հաջողության աստվածուհին եղել է խալդի կինը  վարուբանը հայտնի են եղել նաև Տուշպեան Թեշեբան Շիվինը և ուրիշներ վերջին արքան եղել է Էրիմինյայի որդի ռուսսա երրորդը:        

Ք.Ա վեցերորդ դարի սկզմից մինձև Ք.Ա երրորդ դարի վերջը ընդմիչումներով այս թագ առաջին փուլը 580-521թ

521թ հայաստանը ենթարկվել է աքեմանյան պառսկաստանին մինչև 331թ 331 սկսած մինչե201 թիվը շարունակել ենք գոյատեվել:Հայկազուն երվանդունիների թագավօրը եղել է Երվանդ առաջինը սակավականց անունով վերջին թագավորը եղել է Երվանդ չորորդը 220-201թ Ք.Ա:Այս թաքավորության մայրաքաղաքը եղել է Երվանդաշատը կարուցել է Երվանդ չորորդը  հոքևոր մայրաքաղաքը եղել է Բագարանը ախուրյան գետի ափին

Առաջաչել է Ք.Ա երկրորդ դարում կործանվել է Ք.Հ մեկ թվականին Հիմնադիր թաքավորը եղել է արտաշես առաջինը զարեհի որդին ծնվել է Ք.Ա 230թ արտաշես առաջինը կառավարել է 189-160թ ըստ հույն աշխահգրագրագետ Ստրաբոնի Արտաշես առաջինը միավորեց հայկական հողերը որոնց մի մասը զավթել եին հարեվան պետությունները

Արտաշես առաջինը հայտնի է որպես շինարար արքա նա կառուցել է մի քանի քաղաքներ առաջինը մայրաքաղաք Արտաշատը իր անունով այն կառուցվել է ներկայիս Խորվիրապի տարածքում արաքս մեծամոր գետերի խառնարանում քաղաքը կառուցվել է Ք.Ա 185թ ըստ Հույն պատմիչ Պլուտակոսի Արտաշես հայոց թագավորին քաղաքի տեղանքը որոշելու համար խորհուրք է տրվել Կարթագենի զորավար Հանիբալը:   

Արտեշես երկրորդ հաջրրդել է իր որդին Ք.Ա20-30,նա գրավել է ատրպատականը և ստացել արքաից արքա տիտղոսը Ք/Ա27թ ստեղծվում է արքայությոն Օգոստոս Օգտավյանոսի անվան ներքո Ք/Ա 20 թ. Սպանում են Արտաշես երկրորդին և թագավոր են նշանակում Տիգրան Երրորդին:Նա իր կառավորության վերջում հրաժարվում է Հռոմի հետ համագործաքցումից և դաշին է կնքում Պարթեվների հետ:և վերջում Հայաստանի թագավոր է դառնում Տիգրան չորորդը և ցավոք Տիգրան չորորդը սպանվեց Կովկասից ներխուժած Սարմատական ցեղերի կողմից և 1 թվին Արտաշեսյան դինաստյան ավարտվեց և կառավարվեց 180տ:

Հայաստանը օտար կամ դրածո թագավորիների կառավարման ժամանակ

Արիո Բարզանես 2-4թ կառավարում հետո իր վոդր Արտավազդ 4-րդ 4-6կառավարում սակայն Հայ ժողովուրդը երկուսին ել սպանես 6թ մի քանի ամիս Հայաստանում թագավոր է եղել Տիգրան հինգերորդը ով մոր կողմից հայ էր սակայն նրան ևս վտարեցին և 6-12թ թագավոր է դառնում կրկին Երատո թագոհին 12-16 Վոնոն Արշակունին և 18-34 թագավոր է եղել Զենոնը և նրան Հայերը այնքան սիրեցին և տվեցի Արտաշես պատվանուըն իդեպ երկու Հայ թագավոր է եղել ում տվել են Արտաշես պատվանունը: Տակիոսը վկայում է որ Հայերը Զենոնին ընդունեցին տոնախմբություններով: 34-35թ կառավարել է Առշակ Առաջինըն 35-37թ կառավարել է Հռոմի դրածո թագավոր Վրացի Միհրդատ Իբերյացին սակայն հայերը նրան վտարեցին սպարապես Գիսակ Դիմաքսյանի գլխավորության այս իրադարձության մասին գրել է Հույն բանաստեղծ Վերգիլյոսը: 37-43թ թագավոր է եղել  Սալատրուկ առաջինը սակայն նրանից հետո նորից գահ է բարձրանում Միհրդատ Իբերյացին որին 51թ իր եղբոր որդին Ռադամիզդը սպանում է ու դառնում Հայոց թագավոր:

Հռոմեապարթեվական տասնամյա պատերազմը: 

 

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Հայ ժողովրդի տոները

Առաջին սուրբ ծնունդ հունվարի վեց

Երկրորդ տրնդեզ տիարն ընդառաջ

Երրորդը սուրբ սարգիս

Չորորդը ծաղկազարդ

Հինգերորդ բարեկենդան վեցերորդ երկրորդ մեծ զատիկ

Վեցերորդ վարդեվար

Յոթերորդ խաղող որշնեք

Ուրերորդ սուրբ խաչ

Իներորդ թարքմանչաց տոն

-----------------------------------------------------------------------------------------------

Նախագիծ հայոց պատմությունից  թեստային

Տարեթվերի իմացություն

Ընտրել ճիշտ տարբերակը

Նշված տարեթվերից որ տարեթիվն է համապատասխանում հայոց տոմարի սկզբին:

Ա)Ք.Ա 34952

Բ)Ք.Ա2482

Գ)Ք.Ա1965

Դ)Ք.Ա2016

Որ թվականին է կառուցվել էրեբունի քաաքը

1.ք.ա4331

2.ք.ա782

3.ք.ա619

4.ք.ա749

Որ թվականին է առտաշես առաջինը կառուցել Արտաշատ մայչաքաղաքը

1.Ք.ա198

2.Ք.ա185

3.Ք.ա180

4.Ք.ա160

Որ թվականին է տեղի ունեցել Գավգամելյայի ճակատամարտը Հույների Ալեքսանդր Մակեդոնացու և աքեմենյան պարսկաստանի Դարե երրորդի միջև

1.ք.ա2492

2.ք.ա331

3.ք.ա190

4.ք.ա162

Երբ է կառավարել Առտաշես առաջինը

1.ք.ա95-55   

2.ք.ա189-160

3.ք.ա69-140

4.ք.ա220-201

Մեծ հայքի Ծոփք նահանգը ուրիշ ինչ անունով է հայտնի

ա.առաջի հայք

բ.չորորդ հայք

գ.երրորդ հայք

դ.այրարարտ

նշված լեռներից որն է հայաստանի հանրապետության իր բարձրության ամենաբարշր լեռնագագաթը

Ա.Արագած

Բ.Սիփան

Գ.կապուտ ջուղ

Դ.թոնրակ

Որ իրադարծրություննէ համարվում հայոց տոմարի սկիզբը

Ա.երբ նոյը իջավ Արարատից

Բ.երբ հայաստանում ընդունվեք քրիստեոնությունը

Գ.երբ առաջացավ արատայի թագավորությունը

Դ.երբ հայկը հաղթեց բելին

Ով է եղել արատայի հովանավ որ աստվածը

Ա.հայա

Բ.արա գեղեցիկ

Գ.արամազդը

Դ.հայկը

Նշված գետերից որ գետն է կոչվել արածանի

Ա.արաքս

Բ.արևելյան եփրատ

Գ.արևմտյան տիքրիս

Դ.ճորոխ

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Համապատասխանեցում

Հայաստան կամ հայկ

Առմենյա կամ արամ

Մասիս-ամասյա

Արամանյակ կամ արագած

Արամայիս կամ արմավիր

Արաքս կամ երասխ,արաստ

Բարձր հայք կամ կաղնու աշխար

Արյարատ կամ արա գեղեցիկ

Վան լիճ կամ բզնմյուց ճով

Որմնյա կամ կապուտան ծով

Մեծ հայք կամ արմենյա մայոր

Փոքր հայք կամ արմենյա մինոր

Սիս կամ փոքր մասիս

Սևանալիճ կամ գեղամածով

Արածանի կամ արևելյան եփրատ

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Նշված բարձրությունները ինչին են վերաբերվում և նշավծ երկարությունները  որ գետերի երկարություններնեն

4096-արագած

5165-արարատ կամ մեծ մասիս

4434-սիփան

3906-կապոտ ջուղ

3925-սիս կամ փոքր մասիս

1916-սևան

1720-վան լիճ

500կմ-եփրատ

400կմ-տիգրիս

345կմ-

1000կմ-արաքս

1113կմ-կուր1.