Հայկական տերության տարածքը, բնույթը, բնակչությունը

 

Տիգրան Մեծի նվաճումների հետևանքով Առաջավոր Ասիայում ստեղծվեց աշխարհակալ մի նոր տերություն: Այն տարածվում էր Եգիպտոսից մինչև Կովկասյան լեռներ և Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով: Նրա գերիշխանությունն էին ընդունում մինչև Միջին Ասիա և Հնդկաստան ընկած երկրներն ու ցեղերը: Այդ տերության մեջ էին մտնում Աղվանքը, Վիրքը, Ատրպատականը, Ադիաբենեն, Օսրոենեն, Կոմագենեն, Ասորիքը, Փյունիկիան, Դաշտային Կիլիկիան և այլ երկրներ: Տիգրան Մեծի գերիշխանությունն ընդունում էին մի շարք այլ թագավորություններ՝ Պարթևստանը, Հրեաստանը, Անդրկասպյան սկյութներն ու Պարսից ծոցի արաբական ցեղերը: Ինչպես հույն պատմիչն է հավաստում, Տիգրան Բ-ի տերության մեջ խոսում էին 15-ից ավելի լեզուներով:

Տիգրան Մեծի տերությունը հելլենիստական պետություն էր՝ հիշեցնելով Ալեքսանդր Մակեդոնացու և Սելևկյանների տերությունները: Հայկական տերությունը բազմազգ և զարգացման ամենատարբեր աստիճանների վրա գտնվող երկրների մի ամբողջություն էր: Բնականաբար, տերության միջուկը կազմում էր Մեծ Հայքը, որտեղ բնակվում էր հայ ժողովրդի հիմնական զանգվածը, և որտեղ գտնվում էին տերության քաղաքական ու տնտեսական նշանավոր կենտրոնները:

Տերության տնտեսապես ամենազարգացած շրջանը Ասորիքն էր՝ իր աշխարհահռչակ Անտիոք մայրաքաղաքով: Միջազգային տարանցիկ առևտրի կարևոր կենտրոններ էին Փյունիկիայի վաճառաշահ Տյուրոս, Բիբլոս, Բեյրութ, Սիդոն քաղաքները: Հարուստ ու հռչակավոր էին նաև Դաշտային Կիլիկիայի Տարսոն, Ադանա և այլ քաղաքները: Ասորիքի կառավարչապետ նշանակվեց Տիգրան Բ-ի մերձավոր զինակից Բագարատը, որի նստավայրը Անտիոքն էր: Երկրագործության և արհեստագործության նշանավոր կենտրոն էր Հյուսիսային Միջագետքը, որի կառավարիչն էր Տիգրան Բ-ի կրտսեր եղբայր Գուրասը (իմացի՛ր Գոռ): Վերջինիս նստավայրն էր Մծբինը: Թվարկված երկրները Հայկական տերության կազմում ունեին տարբեր կարգավիճակներ: Տիգրան Մեծը գրավված երկրների մի մասը վերածեց ենթակա թագավորությունների: Սիրիայի թագավորությունը ևս չվերացվեց: Տիգրանը միաժամանակ իրեն հռչակեց Սիրիայի թագավոր: Մյուս երկրները վերածվեցին նահանգների, որոնք կառավարում էին արքայից արքայի կողմից նշանակված փոխարքաները կամ կուսակալները:

Նվաճված երկրները պարտավոր էին հարկ վճարել և զորք տրամադրել: Զորք էին տրամադրում նաև Հայաստանի քաղաքական ազդեցության ոլորտում գտնվող վասալ թագավորները և հպատակ ցեղերը:

Այսպիսով, Տիգրան Բ-ն դարձավ Առաջավոր Ասիայի մեծագույն մասի տիրակալը: Հայոց տերության մեջ անմիջականորեն մտնող և նրա քաղաքական ազդեցության ու գերիշխանության ներքո գտնվող տարածքը կազմում էր շուրջ 3 մլն քառ. կմ, որը գերազանցում էր Մեծ Հայքի տարածքը տասն անգամ:

Արտավազդ Բ
Ծննդյան թվականն անհայտ է:
Մ. թ. ա. 31 թ.
 
Դիմանկարը` ըստ դրամի
Հայոց Արտավազդ Բ թագավորը գահակալել է մ. թ. ա. 55–34 թթ-ին: 
Նա հմուտ դիվանագետ էր, ռազմական գործիչ, օտար լեզուների գիտակ:
 
Արտավազդ Բ-ն հոր՝ Տիգրան Բ Մեծի կառավարման վերջին տարիներին եղել է նրա գահակիցը: Թագավորել է միջազգային անբարենպաստ իրադրության՝ Հռոմի և Պարթևստանի միջև սրված հակամարտության պայմաններում: Այդուհանդերձ, կարողացել է պահպանել Հայաստանի անկախությունը: Միջագետք արշավող հռոմեացի զորավար Մարկոս Կրասոսին չի տրամադրել 1600-անոց հայկական հեծելազորը և դրանով նպաստել է Խառան քաղաքի մոտ վճռական ճակատամարտում (մ. թ. ա. 53 թ.) պարթևական բանակի հաղթանակին: 53 թ-ի հունիսին Արտաշատում հայտարարել է իր բարեկամությունը պարթևներին, սակայն չի խզել դաշնակցային հարաբերությունները Հռոմի հետ:
Մ. թ. ա. 51–50 և 40–38 թթ-ին պարթևների` հռոմեական տիրապետության տակ գտնվող Սիրիա (Ասորիք), Փյունիկիա և Փոքր Ասիա ներխուժման ժամանակ պահպանել է չեզոքություն: Արտավազդի դաշնակից Պարթևաց արքա Որոդեսի սպանությունից (մ. թ. ա. 37 թ.) հետո նոր արքա Հրահատ IV-ը հակահայկական դաշինք է կնքել Ատրպատականի թագավորի հետ, և Արտավազդ Բ-ն հարկադրաբար անցել է Հռոմի կողմը: 36 թ-ին, երբ հռոմեական զորավար Մարկոս Անտոնիոսը Հայաստանի տարածքով արշավել է Ատրպատական, Արտավազդ Բ-ն խոստացել է օգնել նրան, սակայն, բախվելով նրա անխոհեմ ռազմավարությանը, գրավել է չեզոք դիրք: Պարտվելով Ատրպատականում՝ Անտոնիոսն իր արշավանքի ձախողման համար մեղադրել է Արտավազդ Բ-ին և քանիցս փորձել խաբեությամբ ձերբակալել նրան: 34 թ-ին Անտոնիոսը ներխուժել է Հայաստան: Արտավազդ Բ-ն փորձել է հաշտվել նրա հետ, սակայն Արտաշատի մոտ բանակցության ժամանակ գերվել և տարվել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքը: 31 թ-ին գլխատվել է Անտոնիոսի և Եգիպտոսի թագուհի Կլեոպատրա VII-ի հրամանով:
Արտավազդ Բ-ն գրել է ողբերգություններ, ճառեր, պատմական երկեր (հունարեն), որոնց մի մասին ծանոթ է եղել հույն գրող Պլուտարքոսը: Նրա պատկերով հատվել է դրամ: 
Հայաստանի թատերական գործիչների միությունը Արտավազդ Բ-ի անունով սահմանել է «Արտավազդ» մրցանակը

Մոլորակի ամենագեղեցիկ ջրվեժները


Ներկայացնում ենք բնության ամենատպավորիչ երեւույթները՝ գեղեցիկ ջրվեժները։

Ջրվեժ Անխել, Վենեսուելա


Աշխարհի ամենագեղեցիկ ջրվեժների յուրաքանչյուր ցուցակ գլխավորում է Վենեսուելայի Կանայմա ազգային պարկում գտնվող Անխել (Angel) կամ Սալտո Անխել (Salto Angel) ջրվեժը։ Անխելն աշխարհում ամենաբարձր ջրվեժն է. նրա բարձրությունը կազմում է 978մ, այսինքն՝ մոտ 15 անգամ ավելի, քան հայտնի Նիագարա ջրվեժը։ Հենց այս ջրվեժը տեսնելու համար հազարավոր զբոսաշրջիկներ գալիս են Վենեսուելա։  Ի դեպ, ջրվեժի անվանումը առաջացել է ամերիկացի օդաչու Ջիմի Էյնջելի անունից, ով պատահաբար բացահայտել է այս հրաշքը։ 

Ջրվեժ Տուգելա, Հարավային Աֆրիկա

Երբ խոսքը վերաբերում է աշխարհի ամենագեղեցիկ ջրվեժներին, ապա չի կարելի չնշել աշխարհում ամենաբարձր ջրվեժներից մեկի՝ Տուգելայի մասին, որն ունի 411մետր բարձրություն։ Այն գտնվում է Հարավային Աֆրիկայի ազգային պարկում, որը կրկին կոչվում է Տուգելա։ Այն կազմված է հինգ կասկադներից, որոնք սկիզբ են առնում Դրակոնյան զառիթափ լեռներից։ Ջրվեժ բարձրանալը շատ դժվար է, քանի որ կա ընդամենը երկու արահետ, որոնցից մեկն անցնում է կիրճի երկայնքով։

Ջրվեժ Իգուասու, Արգետինա/Բրազիլիա

Իգուասուն աշխարհի ամենաարագահոս ջրվեժներից մեկն է։ Եթե որպես չափման միավոր հաշվի առնենք ոչ թե բարձրությունը, այլ լայնությունը, ապա այն կարելի է համարել աշխարհի ամենամեծ ջրվեժը, քանի որ այն ունի 2.7կմ. լայնություն եւ ներառում է 270 առանձին ջրվեժներ։ Ի դեպ, Իգուասուն հրաբխային ժայթքումների արդյունք է։

Անձրեւային շրջանում ջրվեժի ջրի հոսքը կազմում է մոտ 13000մ2 /մեկ վայրկյանում, ինչը հնարավորություն է տալիս տեսնել նրա ողջ գեղեցկությունը։

Ջրվեժ Վիկտորիա,  Հարավային Աֆրիկա


Եվս մեկ գեղեցիկ ջրվեժ, որը հայտնի է աշխարհի բոլոր ծայրերում, եւ այն համարվում է Աֆրիկա մայրցամաք գլխավոր տեսարժան վայրերից մեկը։ Ի դեպ, տեղաբնիկներն այն անվանում են «Մոսիոա-Թունյա» («Որոտացող ծուխ»), քանի որ  ջրվեժը մոտ 2 կմ երկարությամբ «ջրային վարագույր» է ձեւավորում։ Ջրվեժը շատ ավելի տպավորիչ է գարնանը, երբ Զամբեզի գետն առավելապես լցվում է ջրով, քանի որ ամեն վայրկյան նրա մեջ թափվում է 5 միլիոն լիտր ջուր։

Ջրվեժ Նիագարա, ԱՄՆ

Ի շնորհիվ ամերիկյան կինոարտադրության՝ Նիագարան աշխարհում ամենահայտնի ջրվեժն է։ Նիագարան գրավում է հազարավոր զբոսաշրջիկների ոչ միայն իր գեղեցկությամբ, այլեւ այն պարզ պատճառով, որ շատ հեշտությամբ կարելի է հասնել ջրվեժին։ Նիագարան գտնվում է ԱՄՆ-ի հյուսիս-արեւելքում եւ ամեն վայրկյանում այնտեղից թափվում է 2.8 միլիոն լիտր ջուր։

Ջրվեժ Չժենչժուտան, Չինաստան

Չժենչժուտան ամենաբարձր ջրվեժներից չէ,  բայց այն կարելի է դասակարգել ամենագեղեցիկների շարքում։ Ջրվեժի ժայռի գագաթին առկա սեմը բաժանում է ջրի ընդերքը՝ ստեղծելով մի քանի փոքր ջրվեժներ, որոնք մարգարիտների պես թափվում են ներքեւ։

Ջրվեժ Ռիդո, Կանադա

Ջրվեժների լուսանկարներով կազմվող ցանկացած ռեյտինգ չի կարող չներառել Կանադայում գտնվող Ռիդո ջրվեժը։ Այն իր անհավանական կառուցվածքը ձեռք է բերել սառեցման շնորհիվ, որը կասկադը վերածել է մի գեղեցիկ ստատիկ բեկորի։ Ինչպես գիտեք, ջրվեժները շատ դանդաղ են սառչում՝ ձեւավորելով սառցե պատ, որով էլ հոսում է ջուրը։

Ջրվեժ Գոտկա, Պերու

Պերուում գտնվող Գոտկա ջրվեժն իր մեծությամբ հինգերորդն է (771մ.)։ Ջրվեժը դեռեւս այնքան էլ հայտնի չէ, քանի որ բացահայտվել է 2005թ-ին, ինչն իհարկե, շատ անհավատալի է։ Մինչ այդ, այս գեղեցիկ ջրվեժով հիացել են միայն աբորիգենները

Պատմություն

Հրաշալիքների առաջին ցուցակը մ. թ. ա. 5-րդ դարում կազմել է Հերոդոտոսը, ով քաջատեղյակ էր Եգիպտոսի ու Առաջավոր Ասիայի ճարտարապետությանը, շուտով նրա հետ համաձայնվել են Փիլոն Բյուզանդացին, իսկ ավելի ուշ՝ Անտիպատրոս Սիդոնացին։ Նրա ուղեցույց-գրքում արձանագրվել են եգիպտական բուրգերըԱլեքսանդրիայի փարոսըԶևսի արձանն Օլիմպոսում, Հռոդոսի կոթողըՇամիրամի կախովի այգիներըՀալիկառնասի դամբարանը և Արտեմիսի տաճարը Եփեսոսում։ Հին աշխարհի 7 հրաշալիքներից ներկայումս պահպանվել են միայն եգիպտական բուրգերը՝ հին եգիպտական թագավորների՝ փարավոնների դամբարանները, որոնք կառուցվել են Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեից դեպի հարավ ձգվող Գիզա սարավանդի վրա։

Եգիպտական բուրգեր

Աշխարհի 7 հրաշալիքների ցանկում ամենամեծ՝ Քեոփսի բուրգը, կառուցվել է մ. թ. ա. մոտ 2580 թ-ին։ Բուրգի բարձրությունը 147 մ է, հիմքի կողմի երկարությունը՝ 233 մ, կառուցված է 2.300 քարաբեկորներից, որոնցից յուրաքանչյուրը կշռում է միջին հաշվով 2, 5 տոննա։ Ըստ հույն ճանապարհորդ-պատմիչ Հերոդոտոսի՝ բուրգի կառուցումը տևել է 20 տարի, աշխատանքներին մասնակցել է 100 հազար ստրուկ։

Ալեքսանդրիայի փարոս

Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքի մերձակա Փարոս կղզում մ. թ. ա. 320-ական թվականներին կառուցվել է հին ժամանակների ամենամեծ փարոսը՝ 135 մ բարձրությամբ եռահարկ աշտարակ, որը տեսանելի էր 60–100 կմ հեռավորությունից (ճարտարապետ՝ Սոստրատես)։ Հին աշխարհի միայն այս հրաշալիքը, ճարտարապետական նրբագեղությունից բացի, ուներ նաև կիրառական նշանակություն։ Փարոսը կործանվել է 1100 թ-ի երկրաշարժից (այլ տվյալներով՝ 1304 թ-ի կամ 1346 թ-ի երկրաշարժերից)։

Զևսի արձան

Հունաստանի Օլիմպոս քաղաքի՝ Զևսին նվիրված տաճարում էր 12 մ 40 սմ բարձրությամբ նրա արձանը, որը կերտել էր Ֆիդիասը մ. թ. ա. 440-ական թվականներին։ V դարի սկզբին տաճարն ավերվելուց հետո Զևսի արձանը տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, որտեղ 462 թ-ին ոչնչացել է հրդեհից։

Հռոդոսի կոթող

Մ. թ. ա. III դարում Էգեյան ծովի Հռոդոս կղզու բնակիչները, ի նշանավորումն կղզու հաջող պաշտպանության, կանգնեցրել են Արևի աստված Հելիոսի՝ աշխարհի ամենամեծ՝ 36-մ-անոց արձանը՝ թշնամուց առգրավված զենքի մետաղից։ Արձանի հեղինակ Քարեսն այն կերտել է 20 տարում։ Կոթողը կանգուն է եղել 56 տարի։ Երկրաշարժից (մ. թ. ա. 222 թ.) կործանված կոթողի բեկորները 977 թ-ին վաճառել է կղզու կառավարիչը՝ արաբ տեղապահը։ Նավահանգստի հատակից հայտնաբերված արձանի աջ ձեռքի դաստակը պահվում է Բրիտանական թանգարանում։

Շամիրամի կախովի այգիներ

Շամիրամի կախովի այգիները գտնվում էին Ասորեստանի Բաբելոն քաղաքում։ Ավանդությունն այդ այգիների ստեղծումը վերագրում է Շամիրամ թագուհուն, սակայն իրականում դրանք ստեղծվել են Նաբուգոդոնոսոր թագավորի հրամանով՝ մ. թ. ա. VI դարում։ Նա իր պալատը կառուցել էր 6-հարկանի տան բարձրությամբ արհեստական հարթակի վրա։ Դեպի այդ հարթակն աստիճանաձև բարձրանում էր աղյուսե 6 կամարասրահ։ Ամեն աստիճանի վրա հողի շերտ էր լցված, և ծաղկուն պարտեզ էր գցված։ Մ. թ. ա. 312 թ-ին կառույցը փլվել է ջրհեղեղներից։

Հալիկառնասի դամբարան

Հալիկառնասում (ներկայիս Թուրքիայի Բոդրում քաղաքի մերձակայքում) էր գտնվում աշխարհի հրաշալիքներից հաջորդը՝ Մավսոլես թագավորի հոյակերտ դամբարանը, որը կառուցել էր նրա այրին՝ Արտեմիսը, մ. թ. ա. 353 թ-ին։ Առաջին հարկը, որտեղ տեղադրված էր Մավսոլեսի աճյունասափորը, ուներ 8, 9 մ լայնություն, 42, 3 մ երկարություն, 11, 1 մ բարձրություն, իսկ դամբարանի ընդհանուր բարձրությունը 60 մ էր։ Դամբարանը կանգուն է եղել 1800 տարի։ Մավսոլեսի և նրա կնոջ արձանները պահվում են Բրիտանական թանգարանում։

Արտեմիսի տաճար

Մյուս հրաշալիքը հունական աստվածուհի Արտեմիսի մարմարե տաճարն էր Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում։ Տաճարը կառուցվել է մ. թ. ա. 550 թ-ին, շինարարությունը տևել է 120 տարի։ Նախագծել է հույն ճարտարապետ Քերսիֆրոնեսը։ Շենքը զարդարող արձան-արձանիկների մի մասի հեղինակը Ֆիդիասն է։ Արտեմիսի տաճարը կանգուն է եղել 100 տարի։ Մ. թ. ա. 356 թ-ին եփեսացի Հերոստրատեսը, փառամոլության մոլուցքից կուրացած, հրդեհել է տաճարը։ 25 տարի անց այն վերակառուցվել է, սակայն ավերվել է երկրաշարժերից։ Տաճարի հարթաքանդակներից մի քանիսը պահվում են Բրիտանական թանգարանում։

Աշխարհի նոր 7 հրաշալիքները

2007 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ ընտրվել են աշխարհի նոր 7 հրաշալիքներ՝ ՊետրանՉինական մեծ պարիսպըՀռոմի ԿոլիզեումըՉիչեն-ԻցաՄաչու-Պիկչու քաղաքները, Թաջ Մահալ դամբարանը և Հիսուս Քրիստոսի արձանը՝ Բրազիլիայում։ Եգիպտական բուրգերին՝ որպես Հին աշխարհի միակ կանգուն հրաշալիքի, տրվել է պատվավոր հրաշալիքի կարգավիճակ։

Պետրա

Պետրա ժայռափոր քաղաքն Առաջավոր Ասիայում Էդոմ կամ Իդումեա երկրի, ավելի ուշ՝ Նաբաթեական թագավորության մայրաքաղաքն էր։ Քաղաքը ներկայիս Հորդանանի տարածքում է՝ ծովի մակերևույթից 900 մ բարձրությամբ՝ ժայռերի մեջ։ Մ. թ. ա. 6-րդ դարից քաղաքը կորցրել է իր նշանակությունը։ Պետրայում հայտնաբերվել են լավ պահպանված պալատներ, դամբարաններ, հնագույն թատրոն և այլ շինություններ։

Չինական մեծ պարիսպը

Չինական մեծ պարիսպը վիթխարի հուշարձան է, որը 2450 կմ երկարությամբ (ճյուղավորումներով՝ 6–6, 5 հզ. կմ) ձգվում է արևելքից արևմուտք, բարձրությունը 6, 6 մ է։ Պարսպի սկզբնահատվածները կառուցվել են մ. թ. ա. 4-3-րդ դարերում, իսկ Չինաստանի միավորումից (մ. թ. ա. 221 թվական) հետո կանգնեցվել է պաշտպանական հոծ պատը։

Կոլիզեում

Կոլիզեումը հինհռոմեական ճարտարապետական հուշարձան է՝ 50-հզ-տեղանոց ամֆիթատրոն. կառուցվել է 75–80 թթ-ին։ Նախատեսված էր գլադիատորների մարտերի և ներկայացումների համար։ Պահպանվել է Կոլիզեումի մի մասը։

Չիչեն-Ից

Չիչեն-Իցա քաղաքը գտնվում է Մեքսիկայի Յուկատան թերակղզում, մայա ժողովրդի քաղաքական և մշակութային կենտրոնն էր։ Հավանաբար հիմնադրվել է 8-րդ դարում։ 11-րդ դարի կեսից Չիչեն-Իցան տոլտեկների պետության մայրաքաղաքն էր, որը 1178 թվականին ավերել են Մայապան, Ուշմալ և Իցմալ քաղաք-պետությունները։ Բազմաթիվ պեղումներով բացվել են քաղաքի հուշարձաններից մի քանիսը՝ Կուկուլկանի տաճարը (24 մ բարձրությամբ իննաստիճանի բուրգ է), Հովազների տաճարը, Զինվորների տաճարը, Կարակոլ աստղադիտարանը, գնդակախաղի 7 ստադիոն և այլն։ Պահպանվել են նաև աստվածների ոճավորված արձաններ, հարուստ զարդապատկերներով բարձրաքանդակներ։

Մաչու-Պիկչու

Մաչու-Պիկչու քաղաքը, որ ներկայիս Պերուի տարածքում է, հայտնի է նաև «Ինկերի կորած քաղաք» անունով, իսկ բառացի նշանակում է «հին գագաթ»։ Կառուցել է ինկերի տիրակալ Պաչակուտեկը 1440 թ-ին, գոյատևել է մինչև 1532 թ.։ Շուրջ 400 տարի այդ քաղաքը մոռացված էր։ 1911 թ-ին հայտնաբերել է ամերիկացի հետազոտող, Յելի համալսարանի պրոֆեսոր Հայրեմ Բինգհեմը։

Թաջ Մահալ

Թաջ Մահալը (հայերեն՝ Թագի պալատ) Ջահան շահի կնոջ դամբարանն է (այնտեղ հետագայում թաղվել է նաև Ջահան շահը), կառուցվել է 1630–1652 թվականներին՝ Ջամնա գետի ափին՝ Ագրայի մոտ։ 74 մ բարձրությամբ հինգգմբեթանի շենք է՝ կից պարտեզով։

Հիսուս Քրիստոսի արձան (Ռիո դե Ժանեյրո)

Հիսուս Քրիստոսի արձանը Ռիո դե Ժանեյրո քաղաքի մերձակայքում է՝ Կորկովադու լեռան վրա՝ ծովի մակերևույթից 704 մ բարձր։ Կառուցվել է 1922–1931 թվականներին, բարձրությունը 37 մ է։ Հեղինակներն են Հեիտոր դա Սիլվան և Պոլ Լանդովսկին։ Վերջին 75 տարում 2 անգամ նորոգվել է։

Այս ճամբարը շատ հետաքրքիր և շատ լավ անցավ:Առաջին շաբաթը ընկեր Բորսի հետ ռազմամարզական նախագծի ժամանակ շատ պետկական տեղեկություններ իմացանք որը, մեզ բանակում հաստատ պետք կգա և ներկայացրինք գործնական պարապունք:Եկրորդ և երրորդ շաբաթները հիմնականում առանձնացան շատ հետաքրքիր և ուսուցողական սեմինարներով, որի մասնակցությունը շատ ուսուցողական էր: 

Մասնատված Իտալիան


Ջուզեպե Գալիբարդին ազատագրական պայքարի հայտնի գործիչ էր Իտալիաից։ Նա իր վարքագծով ցույց է տվել որ հեղափոխությունների պարտությունը երբեք չի կարող ընկճել նրան։ Գարիբալդին ոչ միայն իտալացիների, այլ բոլոր ճնշված ժողովուրդների համար հերոս էր համարվում։ Հայ գրողներից Գարիբալդիին մեծարել և գովեստի խոսք են հայտնել Միքայել Նալբանդյանը, Ավետիք Իսահակյանը և այլք:                                     

                                        Գերմանյայի օրինակով Իտալիան  ևս Վիեննայի վեհաժողովից հետո միասնություն չստացավ։ Երկրի հիմնական մասը գտնվում էր Ավստրիայի տիրապետության տակ, իսկ մյուս մասում իտալիկների կողմից ստեղծված փոքր իշխանությունները։ Ավստրիան հարկային ծանր քաղաքականություն էր վարում հյուսիսային և արևմտյան Իտալիայի վրա, իսկ իտալական անկախ հողերը շուտով պետք է զավթվեին Ֆրանսիայի և Ավստրիայի կողմից։ Այս իրավիճակը չէր կարող դուր գալ իտալացիներին և երկրի պարագլուխները պատրաստվեցին հեղափոխություն կատարելու։ Հեղափոխական ամբոխը շուտով շրջափակեց իտալական մի շարք քաղաքներ, որոնք թալանվում էին ավստրիացիների կողմից։ Հեղափոխության գլուխ կանգնած էր Ջուզեպպե Գարիբալդին, որը իր ողջ կյանքը նվիրեց Իտալիայի վերամիավորմանը և անկախացմանը։


Իտալիայի հեղափոխության արդյունքները


Հեղափոխության արդյունքում Իտալիայի որոշ շրջաններ ստանում են ինքնավարություն, սակայն սա չէր բավարարում Իտալիայի պահանջները։ Ժողովուրդը ազատատենչ էր և ձգտում էր ավելիին։ 1833 թվականին Գարիբալդին հիմնում է « Երիտասարդ Իտալիա » կազմակերպությունը, որը կարճ ժամանակահատվածում ձեռք է բերում մի շարք համախոհներ։ Այս կազմակերպությանը 1834 թվականին հաջողվում է ազատագրել հարավարևմտյան Իտալիան։ 1836 թվականին բռնկվում է հերթական հեղափոխությունը Իտալիայում, որը ողբերգական ավարտ է ունենում իտալացիների համար։ Ավստրիայի կայսր Ֆրանց Յոզեֆ I-ը հրամայում է կրակ բացել հեղափոխականների վրա, որոնց թվում կային նաև մանկահասակ երեխաներ և կանայք։ Հրամայվում է մահապատժի ենթարկել հեղափոխության պարագլուխներին, այդ թվում նայ Ջ. Գարիբալդիին։ Սակայն Գարիբալդիին հաջողվում է փախչել և ապաստան գտնել Ֆրանսիայում։ Իտալիայիհեղափոխության ճնշման գործում մեծ ներդրում ուներ նաև Ռուսաստանը, որը օգտություն էր անընդհատ ուղարկում Ավստրիային։ Ֆրանց Յոզեֆ I-ի այդ քայլը հետագայում որդեգրում է նաև ռուսական ցար Նիկոլայ II-ը։ Իտալիայի հեղափոխությունը ավարտվում է պարտությամբ և երկրին հաջողվում է վերամիավորվել միայն 1871 թվականին։